Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքելու, բայց դա շուտով կփոխվի․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե իրենց կարծիքով առաջիկա օրերին Թեհրանը կարող է փոխել դիրքորոշումը Վաշինգտոնի հետ խաղաղության երկխոսության հարցում։

«Նրանք խախտել են փոխըմբռնման հուշագիրը՝ դրա ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի օր անց։ Մենք կատարել ենք համաձայնագրի մեր մասը, ուստի` հիմա նրանք վճարում են գինը, և, հնարավոր է, նրանք փոխեն իրենց կարծիքն առաջիկա մի քանի օրերին», – հայտարարել է նա։

Ռուբիոյի խոսքով՝ Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքելու, բայց դա շուտով կփոխվի։

«Նրանք, հավանաբար, դեռ պատրաստ չեն գործարք կնքելու, բայց շուտով կլինեն, քանի որ նրանց վճարած գինը շատ բարձր է», – Մանիլայում լրագրողներին ասել է Ռուբիոն։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *