«18 արդարների» գործով ամբաստանյալ Իգոր Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն կկիրառվի

«18 արդարների» գործով դատավարության ընթացքում ներկայացվել է Իգոր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքը վերացնելու միջնորդություն։

Կողմերի ելույթներից հետո դատավոր Ֆարխոյանը որոշել է, որ հուլիսի 25-ին Սարգսյանի տնային կալանքի երկամսյա ժամկետը լրանալուց հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի վարչական հսկողությունը։ Նրան նաև թույլատրվել է բժշկական հետազոտություն անցնել առանց հսկողության համար նախատեսված էլեկտրոնային սարքերի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *