
«Ալ-Նասր»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ այս մրցաշրջանը կլինի վերջինն իր պրոֆեսիոնալ կարիերայում։
«Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում, և ես ուզում եմ թողնել նշանակալից ժառանգություն», – Ռոնալդուի խոսքերը մեջբերել է Vogue-ը։
41-ամյա Ռոնալդուն հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, դարձել Եվրոպայի չեմպիոն և երկու անգամ նվաճել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի տիտղոսը։
Ակումբային մակարդակով պորտուգալացին ազգային և միջազգային գավաթներ է նվաճել «Սպորտինգի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մադրիդի» և «Յուվենտուսի» հետ։
Նա ներկայումս խաղում է «Ալ-Նասրի» կազմում, որի հետ նվաճել է Սաուդյան Արաբիայի չեմպիոնի կոչումը։