Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել

Ռուսաստանում այս տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում հուղարկավորության բյուրոների գրանցումների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 22.5%-ով, իսկ գրանցված 995 նոր կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը դարձել են վերջին հինգ տարվա ամենաբարձր ցուցանիշը։

Ինչպես հաղորդում է DW-ն, փորձագետները նշում են, որ այս կտրուկ աճը պայմանավորված է ոչ թե ծառայությունների մեծ պահանջարկով, այլ ստվերային տնտեսությունում գործող բիզնեսների հարկադիր օրինականացմամբ և մասնատմամբ։

Տարիներ շարունակ առանց պաշտոնական գրանցման աշխատող հազարավոր բյուրոներ ստիպված են եղել ձևակերպել իրենց գործունեությունը՝ անկանխիկ վճարային տերմինալներից օգտվելու և բյուջետային փոխհատուցումներ ստանալու համար։

Միևնույն ժամանակ, հուղարկավորության ծառայությունների միջին հաշիվը գնալով նվազում է. հաճախորդները նախապատվությունը տալիս են ամենամատչելի տարբերակներին՝ ընտրելով պարզ դագաղներ, զուսպ արարողություններ և գրանիտե թանկարժեք շիրմաքարերի փոխարեն բետոնե հուշարձաններ։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *