Կալիֆոռնիայում արջը մտել է ջրային ռեսուրսների կառավարման գրասենյակ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քրեսթլայն գյուղում արջը մտել է ջրային ռեսուրսների կառավարման գրասենյակ։ Նա ինքնուրույն բացել է դուռը, մի փոքր զննել տարածքը և վերադարձել անտառ, հայտնում է Fox News հեռուստաալիքը։

«Սև արջը ներխուժել է Հարավային Կալիֆոռնիայի շրջանի ջրային ռեսուրսների կառավարման գրասենյակ՝ հրելով մուտքի դուռը, կարճ ժամանակով զննել շենքը և վերադարձել մոտակա անտառ», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում։

Տուժածների և շենքին հասցված վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել, հավելում է հեռուստաալիքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *