Վրաստանի էլեկտրամատակարարումը լիովին վերականգնվել է

Վրաստանում լիովին վերականգնել են էլեկտրամատակարարումը, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։

Նշվում է, որ էներգահամակարգի վերականգնումը սկսվել է վթարի հայտնաբերումից անմիջապես հետո։

Հանգամանքները դեռ պարզվում են։

Բացի այդ, էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման պատճառով ուշացումներ են նկատվել նաև Թբիլիսիի մետրոյի և Վրաստանի երկաթուղու աշխատանքում։ Ներկայումս դրանց աշխատանքը նույնպես վերականգնվել է։

Վրաստանում դարձյալ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *