
Իշխանությունները ակնհայտ կերպով նախապատրաստվում են Գյումրիի նոր ընտրություններին։ Սկզբից շարքից հանեցին գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ մեղադրելով կոռուպցիոն գործարքի մեջ, հիմա էլ հերթը մյուս քաղաքական ընդդիմադիր ֆավորիտինն է՝ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, որին ձերբակալել են այսօր՝ Հայակոռուպցիոն դատարանի որոշմամբ։
Վարչակազմը պատրաստ է մաքրազարդել ողջ դաշտը հանուն իր ապագա Պյուռոսյան հաղթանակի՝ զոհաբերելով ժողովրդավարության զինանոցի վերջին փամփուշտները, և ընդունակ է անգամ հաշվեհարդար տեսնել փոքրիշատե հեղինակություն վայելող գյումրեիցիներից, որոնք այլախոհության ծիրին մեջ են։ Վստահ եմ, որ եթե Լեննագանի կոլորիտի տիտաններից Պոլոզ Մուկուչը, Ֆայտոն Ալեքը, Վեչնի Վանիկը ողջ լինեին իրենց բերման կենթարկեին. Պոլոզին՝ Գյումրվա շուկայում ձմերուկի համար ՀԴՄ-ը չխփելու, Ֆայտոնչուն՝ կարմիր լույսի տակ քշելու կամ ամրագոտի չկապելու, իսկ Վանիկին՝ հավերժ ապրելու մեղադրանքով, և բոլորի ձերբակալման որոշումները կտար Հակակոռուպցիոն դատարանը։ Իդեպ Ֆայտոն Ալեքի ձիերին էլ կքնցնեին ընդմիշտ։
Հ.Գ. Փաստորեն «Գյումրի 2» լինելու է, բայց ուզում են անել այն ՔՊ-ական սցենարով աղմուկ-աղաղակով, թամաշայով։ Բայց կարծում եմ գյումրեցու թասիբի գործակիցը կրկին թերագնահատելու են և պարտվելու։
Արեգ Սավգուլյան