Յուրգեն Կլոպը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ, 59-ամյա գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը նշանակվեց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։

Այս մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030 թվականը։

Յուրգեն Կլոպը 2015-2024 թվականներին անգլիական «Լիվերպուլը» ղեկավարելուց հետո չուներ մարզչական աշխատանք։

Հավաքականում Կլոպը փոխարինեց Յուլիան Նագելսմանին, ով աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Պարագվայի հավաքականից կրած պարտությունից հետո հրաժարական էր տվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *