Թուրքիայում հրդեհների դեմ պայքարը շարունակվում է, տարհանվել են բնակիչներ

Թուրքիայի Մուղլա և Անթալիա նահանգներում շարունակում են տարածվել անտառային հրդեհները։ Reuters-ի փոխանցմամբ՝ տեղական իշխանությունները տարհանել են վտանգավոր գոտիներում գտնվող մի շարք բնակավայրերի բնակիչներին։

Հրդեհների պատճառով ժամանակավորապես փակվել են Ֆեթհիե–Անթալիա ճանապարհի որոշ հատվածներ, իսկ մի շարք բնակավայրերում անվտանգության նկատառումներով անջատվել է էլեկտրամատակարարումը։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ավիացիա, հատուկ տեխնիկա և հարյուրավոր փրկարարներ, որոնք շարունակում են պայքարել կրակի տարածման դեմ։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *