Մահացել է հանրահայտ դիջեյ Kavinsky-ն

Փարիզում մահացել է Վենսան Պիեռ Կլոդ Բելորժեն, որը հայտնի էր որպես դիջեյ Kavinsky, հաղորդում են Le Parisien-ը և France24-ը։

Բելորժեն 50 տարեկան էր։ Նրան մահացած են գտել իր տանը. մահվան պատճառը չի հրապարակվել։

Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսվել։ Դեպքի վայրում կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել։

Kavinsky-ն հայտնի է 2011 թվականի «Drive» ֆիլմից «Nightcall» երգի ստեղծագործությամբ։ 2024 թվականին նա ելույթ է ունեցել բելգիացի երգչուհի Անժելի հետ Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *