Հայազգի միանձնուհի է մահացել – Հրապարակ

Օգոստոսի 9-ին մահացել է Անարատ Հղության հայ քույրերի միաբանության միանձնուհիներից Քույր Թեոպտիստե Մարի Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի պաշտոնական կայքի հայկական խմբագրությունը։ Հաբգուցյալ հայազգի միանձնուհին ողջ կյանքը նվիրել է Աստծուն եւ Եկեղեցուն ծառայությանը, կատարելով բազմաթիվ աշխատանքների միաբանության ներսում։ Հանգուցյալ միանձնուհու եկեղեցական հոգեհանգստյան կարգը կատարվել է Զմմառի «Նախախնամության տան» մատուռի մեջ։ Քույր Թեոպտիստե Մարի Պետրոսյանը հուղարկավորվել է միաբանական գերեզմանոցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *