Խոշոր ներդրումային ծրագրերի քարտեզը` մեծ անորոշության պայմաններում․ որտե՞ղ և ինչպե՞ս են երանք իրագործվում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Չնայած այն հանգամանքին, որ աշխարհում անորոշությունը շարունակում է մեծ տեմպերով աճել,  տարբեր երկրների պետական և մասնավոր ընկերությունները շարունակ փնտրում են ներդումներ իրականացնելու հնարավորինս օպտիմալ ճանապարհներ։ 

Այս համատեքստում մի շարք խոշոր ներդումային նախագծերին կարելի է ծանոթանալ ստորև․

Ղազախստանի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի կողմից ներկայացվող «Ներդրումային զարկերակ, հունիս 2026 (Investment Pulse, June 2026)» զեկույցի  համաձայն՝ չինական տեխնոլոգիական ընկերությունը՝ ByteDance, որը տիրապետում է TikTok հարթակին, բանակցում է միջազգային բանկերի հետ՝ մոտ $20 մլրդ վարկ ներգրավելու համար։ Եթե գործարքը հաջողությամբ ավարտվի, այն կարող է դառնալ ընկերության պատմության ամենամեծ արտասահմանյան վարկը։

Ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացմանը՝ տվյալների կենտրոնների կառուցում, հաշվարկային սարքավորումների գնում և ԱԲ նախագծերի ընդլայնում։

Սա արտացոլում է ByteDance-ի ձգտումը՝ ամրապնդել դիրքերը գլոբալ ԱԲ մրցակցությունում։


Ուշացած քայլերը չեն փրկում արտահանման ոլորտը. Հայկական ձկնամթերքը նոր շուկաներ է փնտրում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Amazon-ը հայտարարել է, որ մինչև 2030թ․  լրացուցիչ $13 մլրդ է ներդնելու Հնդկաստանում ԱԲ և ամպային ծառայությունների ենթակառուցվածքների ընդլայնման համար։ Միջոցները կուղղվեն Մումբայում և Հայդարաբադում Amazon Web Services տվյալների կենտրոնների հզորությունների մեծացմանը, ինչպես նաև ծառայությունների զարգացմանը ստարտափների, բիզնեսի և պետական կառույցների համար։

Նոր ներդրումները կբարձրացնեն Amazon-ի ընդհանուր ներդրումները Հնդկաստանում մինչև $48 մլրդ։ Սա վկայում է Հնդկաստանի շուկայում խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների աճող մրցակցության մասին։


Աշխատանքի տեղավորվելն ավելի բարդ է դարձել ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Գերմանական Volkswagen ընկերությունը համաձայնագիր է կնքել՝ վաճառելու Everllence ընկերության (նախկինում MAN Energy Solutions) 51% բաժնետոմսերը Bain Capital ներդրումային ֆոնդին։

Everllence-ը մասնագիտանում է նավային շարժիչների, տուրբոմեքենաների և դեկարբոնիզացիայի լուծումների արտադրության մեջ։ Գործարքը Volkswagen-ին կբերի մոտ $8․4 մլրդ, իսկ կոնցեռնը կպահպանի 49% բաժնետոմսերը։

Միջոցները կուղղվեն ֆինանսական դիրքերի ամրապնդմանը և բիզնեսի վերափոխմանը՝ էլեկտրոմոբիլների և թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ Everllence-ի համար նոր ներդրողը հնարավորություն կտա ընդլայնել բիզնեսը էներգետիկայի, նավագնացության և տվյալների կենտրոնների ոլորտներում։


ՀՀ առևտրային բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների առաջատարների շարքում. Պատկերը` առաջին կիսամյակում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


ԱՄՆ կառավարության աջակցությամբ  Orion Critical Mineral Consortium (Orion CMC) ընկերությունը քննարկում է մինչև $20 մլրդ ներդրումային պորտֆելի ձևավորման շուրջ՝ ուղղված կարևոր հանքանյութերի արդյունահանման նախագծերին։

Հնարավոր ուղղություններում դիտարկվում են Ղազախստանի և Ուզբեկստանի պղնձի, լիթիումի, հազվագյուտ մետաղների և այլ ռազմավարական հանքանյութերի արդյունահանման ծրագրերը։

Նպատակն է զարգացնել մատակարարման շղթաները և ներգրավել երկարաժամկետ ներդրումներ Կենտրոնական Ասիայում։


Գնաճի ընդհանուր պատկերը հունվար-մայիսին` ըստ սպառման ապրանքախմբերի և ծառայությունների. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Փորձագետների գնահատմամբ, Կենտրոնական Ասիայում իսլամական սուկուկ պարտատոմսերի շուկան մինչև 2033 թ․ կարող է հասնել $5․6 մլրդ։

Աճը պայմանավորված է իսլամական ֆինանսական համակարգի նկատմամբ հետաքրքրության աճով, կապիտալի ներգրավման այլընտրանքային գործիքների զարգացմամբ և տարածաշրջանային երկրների ենթակառուցվածքային ու արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման պահանջով։

Սուկուկի (իսլամական պարտատոմսերի) զարգացումը կարող է դառնալ երկարաժամկետ ներդրումների լրացուցիչ աղբյուր Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի համար։


Զգալի գնաճ` սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում. ամենամեծ գնաճը. հունիսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Նիդեռլանդական Damen Shipyards Group ընկերությունը նախատեսում է մոտ $114 մլն  ներդնել Կասպից ծովի ղազախական հատվածում նավաշինական գործարանի կառուցման նպատակով։

Նախնական համաձայնագիրը ստորագրվել է Մանգիստաուի մարզի և ընկերության միջև «Ղազախստան – ԵՄ» կլոր սեղանի շրջանակում Բրյուսելում։

Նախագիծը նախատեսում է ժամանակակից արտադրական հարթակի ստեղծում, նոր տեխնոլոգիաների ներդրում և որակյալ աշխատատեղերի ձևավորում։ Սա կբարձրացնի Մանգիստաուի մարզի արդյունաբերական ներուժը, կզարգացնի տրանսպորտային հնարավորությունները և կուժեղացնի Կասպից ծովի երկրների միջև համագործակցությունը։


ՀՀ-ում արժույթի փոխանակման կետերի թվաքանակն աճել է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) գնահատմամբ, Կենտրոնական Ասիայի երկրներին մինչև 2030 թ․ անհրաժեշտ կլինի մինչև $250 մլրդ ներդրումներ՝ առաջնահերթ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։

Հիմնական ֆինանսավորումը կպահանջվի էներգետիկայի, տրանսպորտի  և ջրային տնտեսության զարգացման համար։ ԵԶԲ-ն նշում է, որ այս նախագծերի իրականացումը կուժեղացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը, կբարձրացնի ներդրումային գրավչությունը և կապահովի կայուն տնտեսական աճ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *