Նոր Ախուրյանում փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ջրատարից

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հուլիսի 30-ին՝ ժամը 11։41-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Ախուրյան բնակավայրում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը։ Հայտնում են ՀՀ ՆԳն փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ոռոգման ջրատարից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *