Կանադայում հարձակվել են իսլամական կենտրոնի վրա․CBC

Կանադայի Վինիպեգ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են Իսլամական կենտրոնի վրա։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը։ Տեսահսկման տեսախցիկների ձայնագրությունների համաձայն՝ երկու անհայտ անձ մեքենայով մոտեցել են կենտրոնի շենքին և կրակ բացել դրա ուղղությամբ։ Ավելի ուշ, դարձյալ երկու հոգի մոտեցել են նույն շենքին ու ջարդել մի քանի պատուհան։

Կենտրոնի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ հարձակման պահին ներսում մարդիկ են եղել։ Բարեբախտաբար, ոչ-ոք չի տուժել։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Հատկանշական է, որ դեռ երկուշաբթի օրը նմանատիպ միջադեպ էր գրանցվել նաև Տորոնտոյում․ անհայտ անձինք կրակել էին հրեաներին պատկանող թխվածքաբլիթների ցանցի ուղղությամբ։ Ոստիկանությունը գործ է հարուցել ատելության հողի վրա կատարված հանցագործության հատկանիշներով։ Տորոնտոյի քաղաքապետ Օլիվիա Չոուն տեղի ունեցածն անվանել է հակասեմական քայլ՝ այն որակելով «նվաստացուցիչ ու անընդունելի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *