Ռուսաստանում զեղչեր են սահմանել Ադրբեջանի տարածքով սև մետաղների երկաթուղային փոխադրումների համար

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մի շարք զեղչեր կտրամադրի սև մետաղների և կավահողի փոխադրման համար, հայտնել են ընկերությունում։ Տնօրենների խորհրդի ընդունած սակագնային որոշումներն ուղղված են երկաթուղային տրանսպորտ բեռների լրացուցիչ ծավալների ներգրավմանը, հաղորդում է ТАСС-ը։

Մասնավորապես, մինչև 2027 թվականի հունիսի 30-ը կգործեն 50% զեղչեր Մագնիտոգորսկից սև մետաղների ներռուսաստանյան փոխադրումների, ինչպես նաև Ղազախստանի հետ սահմանային անցակետերով (Կանիսայ, Օրսկ-Նոր Քաղաք և Կարտալի կայարաններ) և Սամուր (Դաղստան) սահմանային անցակետով դեպի Ադրբեջան այդ արտադրանքի արտահանման առաքումների համար։

Ներդրվում է նաև 12,8% զեղչ Հեռավոր Արևելքի նավահանգստային կայարաններից դեպի Արևելասիբիրյան և Կրասնոյարսկի երկաթուղիների կայարաններ կավահողի փոխադրումների համար։

Զեղչերը կգործեն միայն Հեռավորարևելյան երկաթուղում բեռնաթափումից հետո ազատվող կիսավագոններով փոխադրումների դեպքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *