Պուտինը կդադարեցնի պատերազմը, մենք ծրագիր ունենք, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք։ Մենք մեր գործընկերների հետ համատեղ ծրագիր ունենք, թե ինչպես ճնշում գործադրել նրա վրա»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ եթե մարտադաշտում իրենց դիրքերը բավականաչափ ուժեղ չլինեն, ապա դիվանագիտական երկխոսությունը կվերածվի չափազանց զիջումների։