Արտակարգ իրավիճակ․ Կենտրոն վարչական շրջանում ստորգետնյա մալուխ է պայթել․ (տեսանյութ)

Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների։

Տեսանյութում՝ ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։

Մեր հերթապահ ստորաբաժանումներն այս պահին տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրել է Ռոմանոս Պետրոսյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *