Ուկրաինան առաջին անգամ միացել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին՝ որպես դոնոր երկիր․ Ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Ուկրաինան առաջին անգամ միացել է Եվրոպական միության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին՝ որպես այլ պետությունների աջակցություն ցուցաբերող երկիր։

Նրա խոսքով՝ 70 ուկրաինացի հրշեջներից բաղկացած խումբն արդեն ուղևորվել է Ֆրանսիա, որտեղ մասնակցելու է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ պայքարին։

Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ, չնայած Ռուսաստանի դեմ ընթացող պատերազմին, Ուկրաինան շարունակում է օգնել եվրոպական երկրներին՝ մարդկային կյանքեր փրկելու հարցում։

«Սա է եվրոպական համերաշխությունը։ Ամեն օր Ուկրաինան ապացուցում է, որ իր տեղը մեր Միության մեջ է», — հայտարարել է Եվրոհանձնաժողովի ղեկավարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *