Թրամփը որոշել է, թե ինչպես է պատժելու Կանադային՝ անտառային հրդեհներից առաջացած ծխի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 2-ին հայտարարել է, որ արդեն որոշել է, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Կանադայի դեմ՝ հուլիսին ամերիկյան քաղաքները պատած անտառային հրդեհների ծխի պատճառով։

«Այո՛», — ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք հարևան պետության համար պատժամիջոցն արդեն ընտրված է։

Ընդ որում, Միացյալ Նահանգների նախագահը պլանավորվող քայլերի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։

«Դուք կիմանաք [թե որն է լինելու պատիժը]», — պատասխանել է ԱՄՆ ղեկավարը մամուլի ներկայացուցիչներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *