Ղրիմի Խմելնիցկոյե գյուղում ռուս զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների եւ խաղաղ բնակիչների ուղղությամբ, հայտնել է քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաեւը։ Նրա տվյալներով՝ մեկ զինծառայող զոհվել է, եւս մեկը՝ վիրավորվել։
«Դրանից հետո Խմելնիցկոյե գյուղում հարձակվողը վիրավորել է եւս երեք մարդու եւ սպանել երեք խաղաղ բնակչի՝ 71 եւ 59 տարեկան երկու տղամարդու, ինչպես նաեւ 64-ամյա մի կնոջ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հարձակվողը ձերբակալվել է։