Քննարկվել են հանրային դիվանագիտության ոլորտում հայ-ամերիկյան կապերի ընդլայնման հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով տեղակալ Քեյթ Դիլոնին և պետքարտուղարի մասնագիտական և մշակութային փոխանակումների հարցերով փոխտեղակալ Շենոն Սպրենգերին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է դեսպանությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային դիվանագիտության ոլորտում հայ-ամերիկյան կապերի ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ 

Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններում համատեղ նախաձեռնությունների կարևորությունը՝ նպատակ ունենալով բացահայտել նոր հնարավորություններ և ամրապնդել առկա գործընկերությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *