Հայտնի ավիաընկերությանը դատի են տվել

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր օդաչուներ հայցեր են ներկայացրել Լոնդոնի դատարան՝ իռլանդական Ryanair ավիաընկերության դեմ՝ արձակուրդային իրենց հասանելիք վճարները չվճարելու համար։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Համաձայն հաղորդման, հայցը նախաձեռնել է Ryanair-ի օդաչու Ռիչարդ Ֆիլիփսը։ Նա աշխատել է այդ ավիաընկերությունում չորս տարի, որից հետո՝ 2012 թվականին տեղափոխվել է British Airways։ Հայցին միացել է ավելի քան 260 անձ։ Նշենք, որ ներկայումս Ryanair-ը համարվում է Եվրոպայի խոշորագույն ավիաընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Դուբլինում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *