Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն արդարացվեց։ «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ շինծու մեղադրանքներով փորձել են վարկաբեկել նրան, և երկու անգամ էլ դատարանում հաղթել է արդարությունը»,-գրում է իրավաբան Դավիթ Յուզվաշյանը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեկ (նախագահող դատավոր Տիգրան Դավթյան ամբողջությամբ մերժել է Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը։Կարապետ Պողոսյանը «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի սկզբնական կալանքի ժամկետի ավարտից հետո օգոստոսի 7-ին, ժամը 10։40-ին։