Որտե՞ղ և ինչպե՞ս է նախատեսվում իրագործել խոշորագույն ներդրումային ծրագրերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Չնայած այն հանգամանքին, որ աշխարհում տարատեսակ ճգնաժամերը շարունակում է մեծ տեմպերով աճել,  տարբեր երկրների պետական և մասնավոր ընկերությունները շարունակ փնտրում են ներդումներ իրականացնելու շահավետ հեռանկարներ։ 

Այս համատեքստում մի շարք խոշոր ներդումային նախագծերին կարելի է ծանոթանալ ստորև․

Ղազախստանի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի կողմից ներկայացվող «Ներդրումային զարկերակ, հունիս 2026 (Investment Pulse, July 2026)» զեկույցի  համաձայն՝ Kuwait Petroleum Corporation (KPC) ստորագրել է համաձայնագիր Blackstone, Brookfield և KKR կոնսորցիումի հետ՝ նրանց փոխանցելով նավթամուղների ցանցում 49% տնտեսական մասնակցություն՝ 20․5 տարվա ժամկետով։ Գործարքի արժեքը կազմում է $16 մլրդ, իսկ KPC-ն կստանա մոտ $7․85 մլրդ կանխավճար՝ պահպանելով 51% բաժնեմասը և օպերացիոն վերահսկողությունը։

Այս գործարքը անվանվել է Քուվեյթի պատմության մեջ ամենամեծ արտասահմանյան ներդրումը։ Այն շարունակություն է նավթագազային ենթակառուցվածքների մոնետիզացիայի ճանապարհին, որը նախկինում կիրառել են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը։


Փոփոխություն Բիբլոս Բանկ Արմենիայի ղեկավար կազմում


Nvidia-ն նախատեսում է ներդնել մոտ $1 մլրդ Naver-ում՝ նոր բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով և ստանալ ընկերության շուրջ 4.5% բաժնեմաս։ Ներդրումները կապված են Brookfield-ի հետ համատեղ արհեստական բանականության խոշոր ենթակառուցվածքի ստեղծման ծրագրի հետ։ Նախագիծը նախատեսում է կառուցել մասշտաբային AI տվյալների մշակման կենտրոն, որի հզորությունը կարող է հասնել մոտ 200 ՄՎտ՝ մինչև 2028թ․։ Ընդհանուր քննարկվող ֆինանսավորման ծավալը ենթակառուցվածքային ծրագրի շրջանակում կարող է կազմել մինչև $9 մլրդ։


ՀՀ առևտրային բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների առաջատարների շարքում. Պատկերը` առաջին կիսամյակում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


2026 թ. հուլիսի 24-ին ճապոնական Mitsubishi Motors ընկերությունը հայտարարեց, որ մտադիր է մինչև 2030 թ․ ներդնել ևս մոտ $473 մլն իր արտադրական ձեռնարկություններում Թաիլանդում։ Ներդրումները նախատեսված են էլեկտրական ավտոմեքենաների տեխնոլոգիաների զարգացման, պիկապների արտադրության արդիականացման և Pajero-ի էլեկտրիֆիկացված մոդելների թողարկման համար։ Թաիլանդը նախատեսվում է պահպանել որպես Mitsubishi-ի հիմնական արտադրական և արտահանման բազաներից մեկը Հարավարևելյան Ասիայում։


ՖՈՏՈ. Ինչպե՞ս են աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները բազմապատկում իրենց գումարները


Չինական ST. Wonderful ընկերությունը նախատեսում է իրականացնել երկու խոշոր նախագիծ Նոր Տաշքենդում՝ ընդհանուր մոտ $550 մլն արժողությամբ։ Շուրջ $500 մլն նախատեսվում է ուղղել բազմաֆունկցիոնալ China Town համալիրի կառուցմանը։ Եվս $50 մլն տրամադրվելու է Beijing Plaza հյուրանոցի ստեղծման համար։

Ընկերությունն արդեն գործում է Ուզբեկստանի շուկայում և իրականացնում է High Town City և Wonderful City բնակելի համալիրների նախագծերը։ Բացի այդ՝ 2026 թ. մարտին բացվել է High Town Mall առևտրի կենտրոնը


Թուրքիա-Միացյալ Թագավորություն առևտրի ծավալը հասել է 24 միլիարդի


Ղրղզստանի Չուիի մարզի Նովոպոկրովկա գյուղում շարունակվում է «Գլասս Սենտր» ՍՊԸ գործարանի կառուցումը։ Գործարանում արտադրելու են ապակյա փաթեթավորում և անդրադարձնող ապակի։ Ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է $5,5 մլն։ Դրանցից 50․7%-ը տրամադրում է Ուզբեկստան-Ղրղզստան զարգացման հիմնադրամը, իսկ մնացած 49․3%-ը ֆինանսավորվում է ներդրողների սեփական միջոցներով։

Նախագծի տարածքում իրականացվում է ձեռնարկության շահագործման նախապատրաստում։ Սպասվում է, որ գործարանը կնպաստի ներքին շուկայում շինանյութերի արտադրության աճին, ապակյա արտադրանքի ներմուծման կրճատմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

2026 թ. հուլիսի 24-ին Տաջիկստանում (ք․ Խորոգ) կայացավ միջազգային ներդրումային ֆորում՝ «Պամիրինվեստ-2026», որին մասնակցեցին պետական մարմինների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելություններ, միջազգային կազմակերպություններ, ձեռնարկատերեր և հնարավոր ներդրողներ։ Ֆորումի արդյունքներով Խորոգի իշխանությունները և բիզնեսի ներկայացուցիչները ստորագրեցին համագործակցության 22 համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը կհասնի $0․02 մլրդ։

Նախագծերը ներառում են արդյունաբերության, ձեռնարկատիրության, զբոսաշրջության, քաղաքային ենթակառուցվածքների և սոցիալական ոլորտի զարգացումը։ Սպասվում է, որ դրանց իրականացումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և քաղաքի տնտեսության մասնավոր հատվածի ընդլայնմանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *