Շինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվի


Ավտո


Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման շինարարությամբ պայմանավորված՝ 2026թվականի օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00 – ն  Ա. Խանջյան  փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելու, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին Տ4 տրոլեյբուսը  կերթևեկի  Խանջյան փ.-Ագաթանգեղոսի փ.-Գր.Լուսավորչի փ. երթուղով: 

Երթուղու ուղեգիծը չի ընդգրկի Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավիթ երկաթգծի կայարան հատվածը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *