Հուլիսի վերջին թրեյդերները Հարավային Կորեայից Ռուսաստան են մատակարարել գրեթե 30 հազար տոննա նավթամթերք։ Դրա մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Kpler և Vortexa նավերի հետևման ծառայությունների տվյալներին, ինչպես նաև առևտրային ոլորտի աղբյուրին։
Գործակալության տեղեկություններով՝ առնվազն երկու փոքր հեռահարության լցանավեր բեռնվել են նավթամթերքով, որոնք ավելի վաղ պահվում էին Ուլսանի կոնտեյներային նավահանգստի պահեստարաններում։ Նավերը ուղևորվել են դեպի Ռուսաստանի Հեռավոր Արևելք։
Reuters-ը նշում է, որ նման մատակարարումներն անսովոր են։ Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանում վառելիքի ներմուծման պահանջարկի աճը կարող է կապված լինել երկրի էներգետիկ ենթակառուցվածքի վրա իրականացված հարձակումների հետ, որոնք հանգեցրել են նավթի վերամշակման օբյեկտների աշխատանքի խափանումների։