Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել ԱՄՆ շրջանային դատարանի որոշումը, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրականացնել Սպիտակ տան վերգետնյա ընդլայնման ու պարահանդեսային դահլիճի շինարարությունը, սակայն թույլատրում է ստորգետնյա աշխատանքները, որտեղ նախատեսվում է կառուցել ռմբապաստարան և այլ հատուկ կառույցներ։
Ինչպես հայտնում է BBC-ն, դատարանն ընդգծել է, որ նախագահն իրավասու չէ վերակառուցել Սպիտակ տունն առանց Կոնգրեսի հաստատման, սակայն որոշման ուժի մեջ մտնելը հետաձգել է երկու շաբաթով՝ հնարավորություն տալով դիմել Գերագույն դատարան։
Թրամփն արդեն խոստացել է բողոքարկել որոշումը՝ վերաքննիչ դատարանի դիրքորոշումն անվանելով ազգային անվտանգության շահերին հակասող։