Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ ի՞նչ են քննարկել

Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ տեղեկանում ենք կառավարությունից։

«Փաշինյանը Թրամփին շնորհակալություն է հայտնել 2025 թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում։

Փաշինյանն ու Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց էր ունեցել նաև Ալիևի հետ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *