Կիևյան կամրջի տակ՝ ճանապարհի երթևեկելի գոտում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կամրջի տակ` ճանապարհի երթևեկելի գոտում, հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *