Փլատակներում մարդիկ կան, նաև՝ զոհեր․ ռուսները հարվածել են Խարկովին

Այսօր՝ օգոստոսի 9-ի առավոտյան ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Խարկովի բազմահարկ շենքերին, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս մի քանիսը՝ վիրավորվել։

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, մի քանի քաղաքացիներ մնացել են փլատակներում։ Տեղեկությունը հաստատել են նաև Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը և Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Քաղաքապետի խոսքով՝ ռուսական ուժերը հարվածել են Խարկովի Սալտովսկի շրջանին։ Տերեխովը նաև հայտնել է, որ վիրավորների թիվը հասել է 13-ի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *