
Այսօր՝ օգոստոսի 9-ի առավոտյան ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Խարկովի բազմահարկ շենքերին, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս մի քանիսը՝ վիրավորվել։
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, մի քանի քաղաքացիներ մնացել են փլատակներում։ Տեղեկությունը հաստատել են նաև Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը և Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Քաղաքապետի խոսքով՝ ռուսական ուժերը հարվածել են Խարկովի Սալտովսկի շրջանին։ Տերեխովը նաև հայտնել է, որ վիրավորների թիվը հասել է 13-ի։