Իրանի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարություն է արել

Ցանկացած երկիր, որը կօգնի ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակման հարցում, կդառնա իրանական հրթիռների թիրախ։ Ինչպես հաղորդում է ISNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը։

«Իրանի ինքնիշխանության խախտումը Հորմուզի նեղուցի նկատմամբ անընդունելի է»,- հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ներկայումս չեն ընթանում.

«Միջազգային կազմակերպությունների բանաձևերը, որոնք ուղղված են Իսրայելի և ԱՄՆ-ի շահերի առաջխաղացմանը, ծառայում են պատերազմի հրահրմանը, այլ ոչ թե խաղաղության խթանմանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *