ԱՄՆ-Իսրայել հարվածների հետևանքով Մոջթաբա Խամենեին ոտքի թեթև վնասվածք է ստացել․ իրանցի պաշտոնյա

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ոտքի թեթև վնասվածք է ստացել իր նստավայրի վրա ԱՄՆ-Իսրայել ավիահարվածների ժամանակ․ գրում է Iran International-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյա Ազիմ Էբրահիմպուրին։

Պաշտոնյայի խոսքով՝ հարվածների պահին Խամենեին գտնվել է նստավայրի տարածքում և թեթև վնասվածքներ է ստացել հրթիռի պայթյունից։

Էբրահիմպուրը նաև նշել է, որ այլ վնասվածքների մասին հաղորդագրությունները կեղծ են և նպատակ ունեն պառակտում առաջացնել երկրի ներսում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *