Հնաբնակ Արտաշես Թումանյանն ազատվեց վարչապետի խորհրդականի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտաշես Թումանյանն ազատվել է Վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թումանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,–ասված է որոշման մեջ։

Նշենք, որ Արտաշես Թումանյանը Հայաստանի պետական կառավարման համակարգի հնաբնակներից է։

Նա երկու անգամ (1990-ին և 1995–ին) ընտրվել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր։

1992-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ

1997-1998թթ. ՀՀ հարկային տեսչության պետ

1998-1999թթ. ՀՀ Նախագահի խորհրդական

1999-2000թթ. ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ

2000-2006թթ. Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ

2000-2006թթ. «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման հայաստանյան խորհրդի նախագահ

2000-2006թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

2001-2006թթ. Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նախագահ

2001-2006թթ. Հայաստան–Իրան կապերի գծով ՀՀ Նախագահի հատուկ լիազոր ներկայացուցիչ

2006-2015թթ. «Լիսամ» ՍՊԸ խորհրդի նախագահ

2015-2021թթ.  Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *