
Ադրբեջանի գյուղերից մեկում օձը խայթել է իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կնոջը։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց եւ ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, ներարկվել օձի խայթոցի դեմ նախատեսված բուժանյութ։ Բժիշկները որոշել են, որ նա բուժումը կշարունակի վերակենդանացման բաժանմունքում, մինչեւ վիճակի կայունացումը։