Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին


Քաղաքականություն


Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով նոր հարված են հասցրել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքին: Հարձակման թիրախում են եղել տեղի նավթավերամշակման գործարանը և նավահանգիստը: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի փոխանցմամբ՝ Տուապսեի նավահանգստում հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկը ստացել է վնասվածքներ:

Հարվածից հետո հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի տարածքում, մասնավորապես՝ ռեզերվուարային պարկում: Ականատեսները հայտնում են մի քանի խոշոր հրդեհի օջախների մասին: Բեկորներից վնասվել են մի շարք շենքերի ապակիներ:

Տուապսեն նավթի արտահանման համար Սև ծովում Ռուսաստանի ամենակարևոր նավահանգիստներից մեկն է: Այնտեղ է գտնվում նաև Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերության՝ «Ռոսնեֆտին» պատկանող նավթավերամշակման գործարանը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները և «Kyiv Independent»-ի տվյալները փաստում են, որ Ռուսաստանի նավթային ոլորտը լուրջ կորուստներ է կրել։

Ըստ Զելենսկու՝ նավթային ենթակառուցվածքներին հասցված հարվածների պատճառով Ռուսաստանը զրկվել է առնվազն 2,3 միլիարդ դոլարի եկամտից։

«Kyiv Independent»-ի տվյալներով՝ ապրիլ ամսվա դրությամբ Ռուսաստանի նավթի արտահանման հզորությունների շուրջ 40%-ը շարքից դուրս է եկել:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *