Կառավարության ֆինանսավորմամբ Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մեկնարկել են շարժասանդուղքների փոխարինման և տեղադրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնում են Երևանի մետրոպոլիտենի Էլեկտրամեխանիկական ծառայության մասնագետները։ Նոր շարժասանդուղքների տեղադրումը կայարանի արդիականացման կարևոր փուլերից է՝ ուղղված ուղևորների հարմարավետության և սպասարկման որակի բարձրացմանը։