Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 132-ի․ Կոլումբիայում սուգ է

Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 132-ի, ևս 570-ը վիրավորվել է, հաղորդում է Caracol հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության նոր տվյալներին։

«132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել, իսկ 32 քաղաքներում հայտարարվել է կարմիր տագնապի մակարդակ», – ասվում է հայտարարության մեջ։

Ամենալուրջ իրավիճակը նկատվում է Պերեյրայում և սուրճով առատ այլ շրջաններում, ինչպես նաև Վալե դել Կաուկա և Չոկո դեպարտամենտներում։

Կոլումբիական իշխանություններն ավելի վաղ հայտնել էին 111 զոհի և 87 վիրավորի մասին։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը վնասել է 1575 բնակելի շենք, որոնցից 61-ը՝ ամբողջությամբ ավերվել։ Մասնավորապես, վնասներ են կրել 18 բժշկական հաստատություններ, 52 կրթական հաստատություններ, 18 ճանապարհային հատվածներ և յոթ օդանավակայաններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *