Վրաստանի վարչապետ․ «Ռուսաստանը հանցագործություն է կատարել մեր պետության դեմ»

«Վրաստանի տարածքների օկուպացիա իրականացրած միակ պետությունն ու միակ կողմը, բնականաբար, Ռուսաստանի Դաշնությունն է։ Սա շատ չոր փաստ է»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

 «Ինչ վերաբերում է օկուպացիային, այստեղ ամեն ինչ բացարձակապես պարզ է։ Այս հարցի վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ են արվում, և այն այլևս լրացուցիչ պարզաբանումների կարիք չունի։

Իհարկե, Ռուսաստանի Դաշնությունը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, ինչը հանցագործություն էր վրացական պետության և մեր ժողովրդի դեմ։ Սա միանգամայն ակնհայտ հանցագործություն է, որը կատարվել է վրացական պետության և վրաց ժողովրդի դեմ։ Դա օկուպացիա էր, իսկ հետո հետևեց այսպես կոչված ճանաչումը», — հայտարարել է Կոբախիձեն, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *