ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի վստահում Իրանի ներկայացուցիչներին։ Նա այս մասին ասել է օգոստոսի 11-ին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հարցերին պատասխանելիս․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ վստահում Իրանին։ Ես վերջին մարդն եմ, որը կվստահի Իրանին», – նշել է նա։
Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը պնդում է, որ Միացյալ Նահանգները «շատ լավ դիրքում» է իրանական հարցում։
«Իրանի հարցում ամեն ինչ հիանալի է ընթանում», – հայտարարել է նա։ Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ և պատրաստ է հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը փորձի փոխել իրավիճակը։
Թրամփը նաև հայտարարել է, որ կցանկանար երրորդ անգամ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, սակայն երկրի օրենքներն այս հարցում շատ խիստ են։
Նա կարծում է, որ «բոլորն են ուզում», որ նա դա անի։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հաստատել է, որ ԱՄՆ գաղտնի ծառայության խորհրդով հուլիսի սկզբին գաղտնի լքել է Թուրքիան ոչ իր ինքնաթիռով։
«Դա ամբողջությամբ կախված է գաղտնի ծառայությունից։ Ես պարզապես անում եմ այն, ինչ նրանք են ուզում, որ անեմ։ Կարծում եմ՝ ինքնաթիռը, որում ես գտնվում էի, իրական վտանգի տակ էր», – նշել է նա՝ հավելելով, որ ստանում է բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին հրապարակային չի հայտարարվում։