Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսն ամուսնացել են

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Զույգը հայտարարել է հարսանիքի մասին Instagram-ում՝ հրապարակելով լուսանկար՝ մատանիներով։

Զույգը միասին է 2016 թվականից։ Նրանք ունեն երկու դուստր։

Ֆուտբոլիստն ինքը հայտարարել էր, որ հարսանիքը տեղի կունենա Աշխարհի առաջնությունից հետո, սակայն չէր նշել արարողության ճշգրիտ ամսաթիվը կամ վայրը։
Տաբլոիդներն ավելի վաղ հայտնել էին, որ արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին Մադեյրայի Ֆունշալ քաղաքի տաճարում։ Սակայն Ռոնալդուի հարսանիքը դիտելու համար հավաքված մոտ 2000 մարդ ականատես էր եղել այլ արարողության։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *