Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գուսան Շերամի փողոց 28/7 հասցե, որտեղ դրսում փորձել են օգնություն ցուցաբերել վիրավոր տղամարդուն, սակայն պարզվել է, որ նա մահացած է. գրում է Shamshyan.com-ը։

Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած տղամարդու դեմքին կան արնանման հետքեր, իսկ թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել, պարզում են։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը 40-ից 45 տարեկան է և անունն Արթուր է։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *