Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը։
«Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը.
- 2025թ. առաջին կիսամյակ՝ 256 դեպք
- 2026թ. առաջին կիսամյակ՝ 464 դեպք
Մտահոգիչ այս վիճակագրությունը ստիպում է բոլորիս առավել զգոն լինել միշտ և ամենուր»,-հայտնել է նախարարը։