
Սևաստոպոլում պայթյունի հետևանքով զոհվել են ԱԻՆ–ի 4 հրատեխնիկներ և անվտանգության 1 աշխատակից։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։
«Մեր տղաները զննում էին տարածքը Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Հակառակորդի զենքը պայթել է այն ժամանակ, երբ մասնագետները կատարում էին իրենց հիմնական և ամենավտանգավոր աշխատանքը՝ մաքրում էին մեր հողը մահացու երկաթից` պաշտպանելով քաղաքն ու մարդկանց», – գրել է նա «Max»–ում։
Մարզպետն ընդգծել է, որ կառավարությունը անհրաժեշտ ողջ օգնությունը և աջակցությունը կտրամադրի զոհվածների ընտանիքներին։
Ռազվոժաևն ավելի վաղ հայտնել էր, որ այս գիշեր Ուկրաինայի զինուժը զանգվածային հարձակում է ձեռնարկել տարածաշրջանի վրա։