Խորհրդարանում քննարկման ժամանակ Անահիտ Մանասյանն ասել է, որ դատարանների գործունեության հետ կապված բազմաթիվ բողոքներ են ստանում։ Մարդու իրավունքների պաշտպանն ասել է, որ կալանքի հետ կապված հարցերում լուրջ փոփոխությունների կարիք կա։
«Եթե 2024-ին ՄԻՊ գրասենյակը դատարանների մասին ստացել է 240 դիմում-բողոք, ապա 2025-ին օմբուդսմենին է հասցեագրվել 382 դիմում։ Եվ սա այն պայմաններում, երբ անդադար իրազեկում ենք, որ ՄԻՊ գրասենյակը դատական իշխանության մարմինների հետ կապված լիազորություններ չեի իրականանցնում»,- հավելել է Մանասյանը։