
Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորների մարմիններ, РБК-ին ասել է Պետդումայի պատգամավոր և հատուկ ռազմական գործողությունների խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը։
Ռուսական կողմը հանձնել է 261 մարմին, իսկ ուկրաինական կողմը՝ 24։
Վերջին անգամ Մոսկվան և Կիևը զոհված զինվորների մարմիններ են փոխանակել հուլիսի 16-ին։ Այդ ժամանակ ռուսական կողմին հանձնվել է 31 մարմին, իսկ ուկրաինական կողմին՝ 501, հայտարարել է Սարալիևը։