Վաշինգտոնը Բաղդադին տեղեկացրել է մինչև սեպտեմբերի 30-ն ամերիկյան զորքը դուրս բերելու մտադրության մասին. Al Hadath

Միացյալ Նահանգները մտադիր է իր զորքը դուրս բերել ամբողջ Իրաքից մինչև սեպտեմբերի 30-ը, որը Բաղդադի սահմանած վերջնաժամկետն է երկրում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի առաքելության ավարտի համարգրում է ՏԱՍՍ-ը՝ Al Hadath հեռուստաալիքին հղումով։

Ըստ վերջինիս աղբյուրների՝ Վաշինգտոնը տեղեկացրել է Իրաքի իշխանություններին, որ «կդադարեցնի ամերիկյան զորքերի ներկայությունը մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը»: Նույն աղբյուրների համաձայն՝ Միացյալ Նահանգներն «արագացրել է ամերիկյան ստորաբաժանումներն Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանից դուրս բերելու գործընթացը»:

Նշվում է, որ ԱՄՆ ռազմական ստորաբաժանումները կտեղակայվեն «հարևան երկրներում»: Չի նշվում, թե կոնկրետ որ երկրներ են ԱՄՆ ուժերը դուրս բերվում:

Այս տարվա հունվարի վերջին հայտարարվել է, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան դուրս է բերել բոլոր ստորաբաժանումներն ու ռազմական խորհրդատուներին Իրաքի դաշնային տարածքում գտնվող բազաներից՝ բացառությամբ Իրաքյան Քրդստանի: Հուլիսի 9-ին Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին հայտարարել է, որ միջազգային կոալիցիայի զորակազմը կավարտի իր պարտականություններն Իրաքում 2026 թվականի սեպտեմբերի 30-ին։ Հուլիսի կեսին Վաշինգտոնում ալ-Զաիդիի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ամերիկյան զորքերի տեղակայումը Իրաքում այլևս անհրաժեշտ չէ»։

ԱՄՆ գլխավորած կոալիցիան ստեղծվել է 2014 թվականին՝ ահաբեկչական խմբավորումների, առաջին հերթին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, որի զինյալներն այդ ամռանը գրավել էին Իրաքի տարածքի գրեթե մեկ երրորդը։ 2015 թվականին, միջազգային կոալիցիայի աջակցությամբ, Իրաքի կառավարական ուժերը լայնածավալ արշավ են սկսել ծայրահեղականների կողմից գրավված տարածքներն ազատագրելու համար։ 2017 թվականի դեկտեմբերին Իրաքի իշխանությունները հայտարարեցին ԻՊ-ի վերջնական պարտության մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *