Երթևեկության փոփոխություններ՝ Երևանում – NEWS.am

Օգոստոսի  17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում, մասնավորապես` Մամիկոնյանց – Շահսուվարյան  փողոցների խարմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Երևանի քաղաքապետարանից NEWS.am—ին հայտնում են, որ օգոստոսի 17-ից Սայաթ-Նովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *