Ակբա բանկը թողարկելէ միանգամից 2 պրեմիում դասիքարտատեսակ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը թողարկել է միանգամից երկու՝ Mastercard World և Mastercard World Elite պրեմիում դասի քարտատեսակները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Պրեմիում դասի նոր քարտատեսակներն Ակբա բանկը տրամադրում է թե՛ ռեզիդենտ, թե՛ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց։

Քարտատեսակներն առաջարկում են բազմաթիվ առավելություններ հատկապես ճամփորդության սիրահարների համար։

Mastercard World Elite քարտի հիմնական առավելություններն են.

·       Անսահմանափակ հնարավորություն Fast Track ծառայությունից օգտվելու համար

Քարտապաններն ունեն Fast Track ծառայությունից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, որն ապահովում է արագ և առանց հերթ անցում անձնագրային վերահսկողության գոտով։

●      Անսահմանափակ մուտքեր օդանավակայանների Lounge Key սրահներ

Քարտապանները կարող են անսահմանափակ մուտք գործել աշխարհի ավելի քան 135 երկրում գործող 1600+ Lounge Key բիզնես սրահներ՝ վայելելով բոլոր առավելությունները թռիչքից առաջ։

●      Ճամփորդական բժշկական և ճամփորդական անհարմարությունների ապահովագրություն

Քարտապաններին տրամադրվում է ճամփորդական բժշկական ապահովագրություն, ինչպես նաև ճամփորդության ընթացքում ուղեբեռի կորստի, ուշացման, թռիչքի բաց թողնման, ուշացման և չեղարկման ապահովագրական փաթեթ։

·       Այլ առավելություններ

Բացի նշված առավելություններից, քարտապանները հնարավորություն կունենան 24/7 ռեժիմով օգտվելու Concierge ծառայությունից, ստանալ 3 ԳԲ անվճար ռոումինգի փաթեթ, մինչև 20% քեշբեք աշխարհի ամենահայտնի 500 և ավելի սպասարկման կետերում (առկա և առցանց)՝ Mastercard Travel Rewards ծրագրի շրջանակում, ինչպես նաև օգտվել priceless.com հարթակի բացառիկ փորձառություններից։

·       Մինչև 2 կից քարտ ունենալու հնարավորություն։

Mastercard World Elite քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։

Mastercard World քարտի հիմնական առավելություններն են.

·       տարեկան 6 անգամ Fast Track ծառայությունից օգտվելու հնարավորություն, որը կարող է օգտագործվել նաև քարտապանի հետ ճամփորդող հյուրի/հյուրերի համար,

·       տարեկան 6 անգամ աշխարհի ավելի քան 135 երկրում գործող 1600+ Lounge Key բիզնես սրահներ մուտք գործելու հնարավորություն, որը կարող է օգտագործվել նաև քարտապանի հետ ճամփորդող հյուրի/հյուրերի համար,

·       24/7 հասանելիություն Concierge ծառայությանը,

·       1ԳԲ անվճար ռոումինգի փաթեթ ձեռք բերելու հնարավորություն։

Mastercard World քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *