Ռուսաստան ներմուծվող հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը և պարտադիր պահանջների կատարումը կարևորագույն նշանակություն ունեն ռուսական շուկա մատակարարումների վերսկսման համար․ գրում է «Ինտերֆաքս»-ը՝ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությանը հղումով։
«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայ արտադրողների կողմից տեղական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջներ, ներկայում սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման վերսկսման հիմնական նախապայմանն է», – հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը՝ Ալմաթիում ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի ընթացքում ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից հետո։